ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների՝ հեռավար ձևաչափով անցկացված նիստին:
«Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստն անցնում է հեռավար ձևաչափով»,- տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ Ֆեյսբուքի իր էջում: