ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը վերջին երկու օրերի ընթացքում երկու անգամ կորոնավիրուսի ստուգման թեստ է հանձնել: Ինչպես հայտնում է TACC գործակալությունը, վկայակոչելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, երկու դեպքում էլ պատասխանը բացասական է եղել:
«Փենսը երկրորդ թեստն է հանձնել, պատասխանը բացասական է: Նա իրեն լավ է զգում»,- ասել է Թրամփը՝ Սպիտակ տանը տեղի ունեցած մամուլիս ասուլիսում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի մամուլի քարտուղար Քեթի Միլլերը վարակվել է կորոնավիրուսով: Քեթի Միլլերն ամուսնացած է Թրամփի գլխավոր խորհրդականի հետ, որի թեստավորման կամ Սպիտակ տանն աշխատանքը շարունակելու մասին տեղեկություններ չեն հաղորդվում: