ԱՄՆ-ում դատապարտյալները մտածված փորձել են կորոնավիրուսով վարակվել՝ ժամկետից շուտ կալանավայրից դուրս գալու համար: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Քրեակատարողական հիմնարկի տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են դատապարտյալները խմում միևնույն բաժակից և միմյանց են փոխանցում նույն դիմակը: Հայտնի չէ, թե այդ պահին նրանցից որևէ մեկը վարակվա՞ծ է եղել կորոնավիրուսով, թե՞ ոչ:
Հաղորդվում է, որ մեկ շաբաթ անց 21 դատապարտյալի մոտ արձանագրվել է կորոնավիրուս: Կալանավորները հերքել են, որ միտումնավոր նման քայլի են գնացել: