Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խորհրդարանում իր եզրափակիչ ելույթում անդրադարձավ նաև Լազարոտեի կոնվենցիային՝ «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ համաձայնագրին, որը երեկ վավերացվեց ԱԺ-ում:
Թաթոյանը նշեց, որ կարևոր է համարում կոնվենցիայի վավերացումը, դա կնպաստի մեր երեխաների նկատմամբ մանկապղծության դեպքերն արմատախիլ անելուն:
«Հայաստանը վերջինն է հետխորհրդային երկրների մեջ, իսկ Եվրոպայում նախավերջին երկիրն է, որ չի վավերացրել այս կոնվենցիան»,- նշեց Թաթոյանը:
Հիշեցնենք, Հայաստանը «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան ստորագրել է 2010 թ. սեպտեմբերի 29-ին: Երեկ այն ԱԺ-ում վավերացվեց 79 կողմ, 14 դեմ ձայներով: