Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից տեղեկացնում են․
«Ս.թ. մայիսի 2-ին և 9-ին կայացավ Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան չվերթը, որով Կալիֆոռնիայից մայիսի 2-ին Հայաստան վերադարձան ՀՀ 13 քաղաքացի, իսկ մայիսի 9-ին՝ ՀՀ 21 քաղաքացի։ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, Նիդեռլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ, լոգիստիկ օժանդակություն ցուցաբերեց Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներին՝ լուծելով, մասնավորապես, նրանց ուղեբեռի և շենգենյան մուտքի արտոնագրերի հարցը։ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության դիվանագետները ներկա են եղել Լոս Անջելեսի օդանավակայանում՝ ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադարձի գործընթացը անխափան կազմակերպելու համար»,- տեղեկացնում են հյուպատոսությունից։
Նույն երթուղիով չվերթը տեղի է ունենում շաբաթը մեկ անգամ։ Հաջորդը՝ մայիսի 18-ին է։