Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը տեղի քահանային մեղադրել է 35 հավատացյալի կորոնավիրուսով վարակելու համար:
Ըստ նահանգապետի՝ քահանայի հետ շփվել է 66 մարդ, իսկ կորոնավիրուսային վարակի նոր դեպքերը հայտնաբերվել են «ընդամենը երեք օրվա ընթացքում»: Տարածաշրջանի ղեկավարը նշել է, որ իշխանությունները խնդրել էին հոգևորականներին՝ ուշադիր լինել և ծառայությունների ժամանակ պահպանել հեռավորությունը, մինչդեռ, Կոնդրատևի խոսքով, շատերը վարակը լուրջ չեն ընդունում և հույսը դնում են Աստծո ողորմածության վրա:
Ըստ վերջին տվյալների՝ կորոնավիրուսի վարակվածության դեպքերով Ռուսաստանն արդեն երրորդ հորիզոնականում է և առաջ է անցել Իտալիայից և Մեծ Բրիտանիայից: Մեկ օրում գրանցվել է վարակի 11 656 դեպք, վարակակիրների ընդհանուր թիվն անցնում է 221 հազարը, մահացել է 1900-ից ավելի մարդ, որից 1124-ը՝ Մոսկվայում: Վերջին մեկ օրում Ռուսաստանի մայրաքաղաքում մահացել է 56 հիվանդ, հաղորդում է РИА Новости-ն: