Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է։ Լոռու ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից իրականացվել են քարաթափման գոյացությունների մաքրման աշխատանքներ: Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 17-րդ կիլոմետրին (Վանաձոր քաղաքից դեպի Ալավերդի) տեղի էր ունեցել քարաթափում՝ մոտ 350 խորանարդ մետր ծավալով, որի պատճառով ճանապարհահատվածը միակողմանի փակվել էր: