AFP-ն հայտնել է, որ Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիայի նախագահ Բերնար Ջուդիչելին հավանական է համարել Ֆրանսիայի 2020 թվականի Բաց առաջնության առանց հանդիսականների անցկացումը: Կորոնավիրուսի համավարակի պատճառով գրունտային մրցաշարը, նախնական տարբերակով, տեղափոխվել են աշուն:
«Ոչ մի տարբերակ չի բացառվում: Հիմա մենք ինֆորմացիայի պակաս ունենք, այդ իսկ պատճառով չեմ ցանկանում որևէ կանխատեսում անել, որը սխալ դուրս կգա:
Եթե մրցաշարն առանց հանդիսականների անցկացվի, ամեն դեպքում հետաքրքիր կլինի: Ինչ էլ լինի, կան հովանավորներ և հեռարձակման իրավունք»,- ասել է Ջուդիչելին:
Մարտի 18-ին АТР-ն և WTA-ը համատեղ պաշտոնական հայտարարությամբ հանդես եկան՝ մինչև հունիսի 7-ը բոլոր մրցաշարերի դադարեցման մասին: Թենիսիստները ինքնամեկուսացման մեջ են և անհատական մարզումների միջոցով են պահպանում մարզավիճակը:
Ավելի ուշ կազմակերպությունների ղեկավարները հայտարարեցին, որ դադարը հետաձգում են մինչև հունիսի 13-ը, իսկ հետո՝ մինչև օգոստոսի 3-ը: Ընդ որում՝ մինչ օրս հայտնի չէ, թե մրցաշրջանը երբ կվերսկսվի: