Չինաստանի առողջապահության հարցերով պետական հանձնաժողովի ներկայացուցիչը հայտարարել է, որ մայիսի 9-ին երկրում բացահայտվել են տեղային վարակի նոր դեպքեր: Օրվա ընթացքում գրանցվել է վարակի 12 տեղային դեպք, մեկը՝ Ուհանում, 11-ը՝ Ցզիլին նահանգում: Այստեղ բոլոր հիվանդները նույն ընտանիքի անդամներ են և մարդիկ, որոնք սերտ կապ են ունեցել նրանց հետ:
Իսկ Ուհանում ապրիլի սկզբից վարակի նոր դեպքեր չէին եղել, սակայն այդ նոր դեպքը և առանց ախտանիշների 16 վարակակիրների բացահայտումը ստիպել են իշխանություններին բարձրացնել համավարակի վտանգի մակարդակը շրջանում: