Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաոյանը Ազգային ժողովում 2019 թվականի ընթացքում կատարած գործունեության մասին զեկույցը ներկայացնելիս նշեց, թե որն է նախորդ տարվա ընթացքում ՄԻՊ գլխավոր ձեռքբերումը:
Արման Թաթոյանը նշեց, որ գլխավոր ձեռքբերումը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի քարտուղարությամբ գործող միջազգային անկախ հանձնախմբի կողմից Հայաստանի ՄԻՊ-ին անկախության ու արդյունավետ աշխատանքի ամենաբարձր՝ А, միջազգային կարգի կոչումը վերջնականապես վերաշնորհելն է: