Ազգային Ժողովի՝ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին այսօր մասնակցել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: Նիստից հետո Կարապետյանը հրաժարվել է մեկնաբանել վառելիքի մասին նախկինում արած իր աղմկահարույց հայտարարությունը: Նիկոլ Փաշինյանի հետ 2018-ի բանակցություններին էլ անդրադառնալով՝ չի հստակեցրել՝ արդյոք հեղափոխության օրերին վարչապետ դառնալու հավակնություն ունե՞ր: Միայն ասել է՝ այժմ քաղաքականություն վերադառնալու ցանկություն չունի: