Մայիսի վերջին սպասվում է, որ մարդու իրավունքների Եվրոպական դատարանը կհրապարակի Հունգարիայում սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի գործով վճիռը: Իսկ Ադրբեջանում ձերբակալված և խոշտանգված Մանվել Սարիբեկյանի գործով հայկական և ադրբեջանական կողմերը բողոքներ են ներկայացրել ՄԻԵԴ: Ի դեպ, երեք ամիս առաջ Ստրասբուրգի դատարանը ճանաչել էր Սարիբեկյանի ոտնահարված իրավունքն ու պարտավորեցրել Բաքվին 60 000 եվրո վճարել Սարիբեկյաններին: