Սիրիական ահաբեկչական խմբավորումները հարձակվել են Լաթաքիա նահանգի Թանջարա բնակավայրի վրա և գրավել այն: Հակահարձակման ժամանակ սիրիական բանակին հաջողվել է վերականգնել այն տարածքները, որոնք կորցրել էին ավելի վաղ, ասել է սիրիական բանակի հրամանատարությունը:
Նշվել է նաև, որ իրավիճակը վերահսկելի է դարձել, երբ գրոհայինները մեծ զոհեր են ունեցել:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է Սիրիայի հյուսիսային Էլ Բաբ բնակավայրում տեղի ունեցած ահաբեկչության մասին, ինչի հետևանքով վիրավորվել է տասնմեկ մարդ: Անկարան կատարվածի համար մեղադրել է քրդական զինված խմբավորումներին: