ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է երեք խոշոր դեղատնային ցանցերում՝ «Նատալի ֆարմ», «Վագա ֆարմ» ՍՊԸ-ներում և «Ալֆա ֆարմ» ՓԲԸ-ում, ձեռքի ախտահանիչ միջոցների և բժշկական դիմակների գների մոնիտորինգի արդյունքներն ընթացիկ տարվա մարտի 16-ից մինչև ապրիլի վերջն ընկած ժամանակահատվածում:
ՏՄՊՊՀ-ից հայտնում են, որ համաձայն տվյալների՝ ձեռքի ախտահանիչ միջոցները (100 մլ) վերոնշյալ ժամանակահատվածում վաճառվել են 740-990 դրամով, դիմակի գինը եղել է 200-250 դրամ: Գները հիմնականում կայուն են եղել: