Հարավային Կորեայի իշխանությունները վերսկսել են սահմանափակումները, փակվել են բոլոր բարերն ու ռեստորանները, երբ առաջացել է կորոնավիրուսի նոր բռնկման վտանգ: Վարակակիր երիտասարդը այցելել է Սեուլի մի շարք զվարճանքի վայրեր, որից հետո իշխանությունները հայտնել են վարակի 34 նոր դեպքի մասին: Դա վերջին ամսվա ամենաբարձր ցուցանիշն է Հարավային Կորեայում: Վարակման դեպքերից 26-ը տեղական ծագմամբ է, 8-ը ներմուծվել է արտասահմանից: Նախագահ Մուն Չժե Ինը նախազգուշացրել է համաճարակի հնարավոր երկրորդ ալիքի մասին մինչև տարեվերջ: