ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ ակնարկելով, որ մայիսի 15-ից հետո Երևանում բավական շոգ է լինելու:
«Կհավատա՞ք, որ մայիսի 15-ից հետո Երևանում նույնիսկ շոգելու ենք»,- գրել է Սուրենյանը:
Ավելի վաղ Սուրենյանը հայտնել էր, որ մայիսի 11-ից սկսած անձրևները կդադարեն և առաջիկա օրերին կունենանք արևային եղանակ։