Կաննի կինոփառատոնը այս տարի տեղի չի ունենա: Կորոնավիրուսային համավարակի պատճառով Ֆրանսիայի իշխանությունը երկարաձգել է արտակարգ վիճակը մինչև հուլիսի 10-ը: Փառատոնը պետք է անցկացվեր մայիսի 12-23-ը: Մարտին կազմակերպչական հանձնաժողովը միջոցառումը տեղափոխեց հունիսի վերջ, բայց հետո նշեց, որ դա նախնական որոշում է: Կազմակերպիչներն անհնար են համարել նաև փառատոնի անցկացումը աշնանը, ինչպես նաև մերժել են այն առցանց անցկացնելու գաղափարը:
Մրցույթի համար ընտրված ֆիլմերը կներկայացվեն այլ փառատոների, այդ թվում՝ Վենետիկի կինոփառատոնին: Հունիսի սկզբին կհրապարակվի ֆիլմերի ցանկը: Կաննի կինոփառատոնն անցկացվում է 1946 թվականից, և այս տարի առաջին անգամ այն տեղի չի ունենա: