Թուրքական Bursa Yıldırımspor ֆուտբոլային ակումբում հանդես եկող 32-ամյա ֆուտբոլիստ Ջևհեր Թոքթաշը սպանել է իր 5-ամյա որդուն։ Երեխային կորոնավիրուսի կասկածով տեղափոխել էին հիվանդանոց։ Ֆուտբոլիստը գնացել էր որդուն տեսակցելու, ինչից հետո տղային մահացած են հայտնաբերել։
Բժիշկները կարծել են, որ երեխան մահացել է կորոնավիրուսից, սակայն 11 օր հետո Թոքթաշը խոստովանել է, որ ինքն է սպանել որդուն և ընդունել է իր մեղքը։
«Ես բարձը սեղմել էի որդուս դեմքին։ Նա դիմադրում էր, բայց այնքան սեղմած պահեցի, մինչև նա մահացավ։ Ես նրան չէի սիրում»,- ասել է մանկասպան հայրը։
Ֆուտբոլիստը կալանավորվել է, նրան սպանության մեղադրանք է առաջադրվել։