Մայիսի 8-11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողները բացահայտել են հանցագործության 96 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես, բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 26, անձնական ունեցվածքի գողության և ծեծի` 12-ական, խուլիգանության՝ 7, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 6, խարդախության՝ 4, ապօրինի ծառահատման, բնակարանային գողության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 3-ական, յուրացման կամ վատնման և սպանության սպառնալիքի՝ 2-ական, կողոպուտի, առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքի, ինքնասպանության հասցնելու, պետական, հասարակական ունեցվածքի գողության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, գույքը դիտավորությամբ վնասելու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 4 անհետ կորած և 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 6-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, բնակարանային գողության՝ 2, անզգուշությամբ մահ պատճառելու, խարդախության, սպանության փորձի և մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 22 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 34-ը՝ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: