Չնայած կորոնավիրուսի համաճարակի վտանգին՝ այսօրվանից եվրոպական մի շարք երկրներ մեղմացնում են կարանտինային միջոցառումները:
Իսպանիայում մարդիկ կկարողանան հավաքվել մինչև 10 հոգի և քայլել փողոցներով: Ռեստորանները սնունդ կառաքեն, կբացվեն նաև ոչ առաջին անհրաժեշտության ապրանքներ վաճառող խանութները: Բացառություններն առայժմ չեն տարածվի խոշոր քաղաքների վրա:
Բելգիայում թույլատրվում է հրավիրել մինչև չորս հոգու: Անցյալ շաբաթ վարչապետ Սոֆի Վիլմեսը հայտարարեց, որ նախատեսում է թույլատրել մարդկանց հավաքվել փոքր խմբերով, քանի որ շատերի համար սիրելիներին չտեսնելը անտանելի է դարձել:
Կարանտինի մեղմացմանն է պատրաստվում նաև Ֆրանսիան: Ըստ պաշտոնական տվյալների՝ վերջին օրերին Covid-19-ից մահացել է 80 մարդ. մահացության ամենացածր ցուցանիշը ապրիլի սկզբից ի վեր: