Կորոնավիրուսի համաճարակը դժվար թե դադարի ամառվա տապի սկսվելուց. այս կարծիքին են կանադացի գիտնականները:
Տորոնտոյի համալսարանի հետազոտողներն ուսումնասիրել են ԱՄՆ-ում և Կանադայում վարակի ավելի քան 375 հազար դեպք և չեն բացահայտել կապ օդի ջերմաստիճանի և վարակի տարածման միջև: Պարզվել է, որ +25-ից բարձր ջերմաստիճանում վարակի դեպքերը յուրաքանչյուր աստիճանի հետ նվազում են ընդամենը 1,5%-ով:
Պրոֆեսոր Դիոն Գեսինկը նշել է, որ «համաճարակը հնարավոր է դադարեցնել միայն առողջության ոլորտի ձեռնարկած միջամտություններով»:
«Բարձր ջերմաստիճանը և խոնավությունը կարող են չափավոր նվազեցնել կորոնավիրուսի փոխանցման արագությունը, բայց եղանակը երկրորդական դեր է խաղում համաճարակի դեմ պայքարում»,- հավելել է ԱՄՆ-ում MIT Sloan-ի կառավարման դպրոցի մասնագետ Հաջիր Ռահմանդադը: