Կարանտինի մեղմացումից մի քանի օր անց Գերմանիայում ավելացել է վարակակիրների թիվը: Ռոբերտ Քոխի անվան ինստիտուտը վարակիչ հիվանդությունների ուսումնասիրության վերաբերյալ իր ամենօրյա տեղեկագրում նշել է, որ վերարտադրողականության հիմնական տեմպը՝ R-ը, այսինքն՝ մեկ հիվանդի կողմից վարակված մարդկանց միջին թիվը, բարձրացել է 1.1-ից: Դա նշանակում է, որ 10 հիվանդը վարակում է 11 մարդու:
Վերջին օրերին վարակի բռնկման դեպքեր են գրանցվել Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա և Շլեզվիգ-Գոլշտեյն դաշնային նահանգների մսամթերքի վերամշակման գործարաններում: Իշխանությունները ստիպված էին փակել այդ ձեռնարկությունները: Թյուրինգիայում էլ յուրաքանչյուր 100000 բնակչից 80-ը վարակված է կորոնավիրուսով: Վարակակիրների ընդհանուր թիվը Գերմանիայում կազմում է ավելի քան 171 հազար մարդ, մահացել է մոտ 7,5 հազար հիվանդ:
Կանցլեր Անգելա Մերկելը չի բացառել վերադարձը կարանտինային ռեժիմին այն մարզերում, որտեղ կարձանագրվեն վարակի նոր օջախներ: