Քիչ առաջ Ազգային ժողով եկավ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը:
Հիշեցնենք, նա խորհրդարանում է՝ մասնակցելու ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին:
Լրագրողների հարցերին ի պատասխան՝ նախկին վարչապետը հորդորեց սոցիալական հեռավորություն պահպանել, ասաց, որ բոլորին կարոտել է և հարցերին կպատասխանի նիստից հետո: