Ճապոնուհի Համակո Մորին պաշտոնապես աշխարհի ամենատարեց «գեյմեր» է ճանաչվել։ 90-ամյա «գեյմերը» Գինեսի ռեկորդների գրքում ընդգրկվել է դեռևս նախորդ տարի, երբ 89 տարեկան էր։
Համակոն խաղում է ավելի քան 38 տարի։ Նա ունի նաև յութուբյան ալիք, որին բաժանորդագրված է ավելի քան 180 հազար հետևորդ։
Մորիի խոսքով՝ ինքն օրական խաղերի վրա ծախսում է 7-8 ժամ։ «Գեյմերը» խոստովանել է, որ շատ է անհանգստանում, երբ չի հաջողվում խաղերում ինչ-որ առաջադրանք կատարել։
Նրա ամենասիրելի խաղերն են Resident Evil 3-ը, Call of Duty-ն, Modern Warfare-ը, Borderlands 3-ն ու Days Gone-ը։
Տարիքից անկախ՝ ճապոնուհին խաղերի մասին բավական պրոֆեսիոնալ կարծիք է հայտնում։ Օրինակ, նրա խոսքով՝ GTA V-ը բարձր գնահատականի է արժանի իր գրաֆիկայի համար։ Ըստ նրա՝ խաղի ընթացքում այնպիսի տպավորություն է, կարծես ֆիլմ ես դիտում։