Մայիսի 11-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գրասենյակի (DTRA) միջև, երկարամյա և արդյունավետ համագործակցության շրջանակներում, Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման դեպքերի կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման նպատակով, DTRA-ը ԱԻՆ-ին անհատական պաշտպանական միջոցներ (շնչադիմակ, ձեռնոց, պաշտպանիչ ակնոց, քլորի և ալկոհոլի հիմքով վարակազերծող նյութ) նվիրեց:
ԱԻ նախարարի անունից ԱԻՆ գլխավոր քարտուղարը շնորհակալություն հայտնեց ամերիկյան կողմին նյութական աջակցության համար և կարևորեց երկու կառույցների համագործակցությունը՝ հանուն գործընկերության, փոխօգնության և արտակարգ իրավիճակների դեպքում՝ ռիսկերի նվազման: