Մինչ ամբողջ աշխարհը նշում էր ֆաշիզմի դեմ հաղթանակի 75-ամյակը, Ադրբեջանը շարունակում է հայատյաց քաղաքականությունը ու մեզ մեղադրում նացիզմի համար։
Ադրբեջանում ոչ միայն փոխել են Խորհրդային միության մարշալների հայրենի Չարդախլու գյուղի անվանումը, այլև ոչնչացրել են մարշալներ Բաբաջանյանի և Բաղրամյանի թանգարանները՝ այնտեղ կառուցելով թեյարան։
Բաքուն շարունակում է խեղաթյուրել պատմությունը՝ գուցե պարտվողի բարդույթը հաղթահարելու համա՞ր։ Ադրբեջանական քարոզչամեքենայի ուշադրության կենտրոնում Գարեգին Նժդեհն է: Նախագահը, ապա և Միլի մեջլիսի ղեկավարը միայն վերջին շաբաթվա ընթացքում հայ հերոսին սևացնելու մեկական փորձ արեցին՝ քաղաքական ապտակ ստանալով Երևանից։
Մանրամասները՝ տեսանյութում: