Ֆրանսիայի ազգային ժողովը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված որոշում է կայացրել երկրում սահմանված արտակարգ դրության ռեժիմը երկարաձգել մինչև հուլիսի 10-ը: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը՝ հղում անելով տեղի լրատվամիջոցներին:
Արտակարգ դրությունը կառավարությանը հնարավորություն է տալիս օրենքի շրջանակներում ոչ սովորական միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում, այդ թվում՝ ճանապարհորդությունների սահմանափակումներ կիրառել և պարտադրել սոցիալական հեռավորություն պահպանել:
Հիշեցնենք, որ վերջին տվյալների համաձայն՝ Ֆրանսիայում վարակակիրների թիվը գերազանցում է 176 000-ը, մահացել է ավելի քան 26 000 մարդ: Վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է վարակման 579 նոր դեպք, մահացել է 80 մարդ: