Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ վերակենդանացման բաժանմունք։
Նախարարը հայտնեց, որ շատերի մոտ կա դրական դինամիկա, որոնք շուտով կտեղափոխվեն այլ բաժանմունքներ։
Ցավոք, կան նաև ծայրահեղ ծանր հիվանդներ։ Բժիշկներին պետք է շնորհակալ լինենք այս ծանր պայմաններում աշխատելու համար։ Պիտի խնդրեմ նաև պահպանել բոլոր կանոնները վիրուսի տարածումը կանխելու համար, - նշեց նախարարը՝ հավելելով, որ օրվա ընթացքում կայցելի մի քանի այլ բժշկական հաստատություններ ևս։
Հիշեցնենք, որ մայիսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3313 դեպք, որոնցից 1325-ն` առողջացած, 45-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1928 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 31590 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 138 նոր դեպք և 58 առողջացած։ Մահվան դեպքի վերաբերյալ նախարարությունը հայտնում է, որ պացիենտը եղել է 74 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:Նախորդ օրը արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 15 է։