Մեկ ամսից ավելի դադարից հետո Ռոբերտ Քոչարյանի և 3 այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատական նիստը վերսկսվել է: Խափանման միջոց կալանքը փոխարինելու համար դատարան էին եկել Հայաստանի 3 նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանն ու Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը:
Մինչև նրանց ժամանելը Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը ներկայացրել է միջնորդությունը: Պաշտպանը նշել է՝ միջնորդության կարևոր փաստերից է այս ընթացքում Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակի վատթարացումը: Ռոբերտ Քոչարյանի կալանքը երաշխավորությամբ փոխելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի մայիսի 13-ին: