Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կորոնավիրուսային նոր վարակն ի վերջո առանց պատվաստանյութի էլ կանհետանա: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
«Այս ամենը կարող է անհետանալ առանց պատվաստանյութի: Որոշ ժամանակ անց մենք դա չենք էլ տեսնի: Հավանաբար բռնկում կլինի: Սակայն, ինչպես շատերն են ասում, մենք կկարողանանք այն մարել»,- հայտնել է Սպիտակ տան ղեկավարը:
ԱՄՆ նախագահը նշում է, որ ինքը հիմնվում է բժիշկների հայտարարությունների վրա: Իսկ Սպիտակ տան ղեկավարի հավաստմամբ՝ բժիշկները հայտարարում են, որ վարակը կանհետանա: