Ռուսաստանում այս օրերին հերոսներին մեծարելու յուրահատուկ տարբերակ են գտել. անհատական շքերթներ՝ վետերաններից յուրաքանչյուրի համար: Պատերազմի մասնակից 95-ամյա Վասիլի Կուկուշկինն այս տարի կորոնավիրուսի պատճառով Հաղթանակի շքերթին մասնակցել չի կարող, փոխարենը վետերանի համար՝ հենց շենքի բակում, մինի շքերթ է կազմակերպվել: