Ռուսաստանի Դաշնությունում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 10.817 նոր դեպք: Երկրում վարակի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 198.676 է: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում մահացել է 104 հիվանդ: Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է մահվան 1827 դեպք:
Այսպիսով, Ռուսաստանը վարակվածների թվով առաջ է անցել Ֆրանսիայից ու Գերմանիայից՝ զբաղեցնելով հինգերորդ տեղը: