Չինաստանի նախագահը մտահոգություն է հայտնել Հյուսիսային Կորեային կորոնավիրուսի սպառնալիքի կապակցությամբ ու օգնություն առաջարկել՝ տեղեկացնում է BBC-ն:
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը պատասխանել էր հյուսիսկորեացի առաջնորդի նամակին: Չինաստանի լրատվամիջոցները հայտնում են, որ Կիմ Չեն Ընը Չինաստանի ղեկավարին նամակով շնորհավորել էր երկրում COVID-19 վարակը հաջողությամբ հաղթահարելու կապակցությամբ:
Պաշտոնական Փհենյանը պնդում է, որ Հյուսիսային Կորեայում վարակի ոչ մի դեպք չկա, մինչդեռ շատերը թերահավատորեն են վերաբերվում նման հայտարարությանը: Հյուսիսային Կորեայի առողջապահության համակարգը բավականին թույլ է, և շատ փորձագետներ մտավախություն ունեն, որ վարակի բռնկման դեպքում այն արագ կտարածվի: