Վարակման դեպքերի ցուցանիշով առաջատարը Միացյալ Նահանգներն է, որտեղ, ընդհանուր առմամբ, վարակվել է 1,318,504 մարդ: Կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացության ցուցանիշով առաջատարը դարձյալ ԱՄՆ-ն է՝ 78 492 մարդ:
Նրան հաջորդում են Մեծ Բրիտանիան, որտեղ զոհերի թիվը գերազանցել է 31 000, Իտալիան՝ ավելի քան 30 000, Իսպանիան՝ ավելի քան 26 000 մահվան դեպքերով և Ֆրանսիան՝ մոտ 26 000: