ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի հյուսիսային հատվածում գտնվող հիվանդանոցներից մեկում այսօր հրդեհ է բռնկվել, տարհանվել է շուրջ 200 հիվանդ: Այս մասին РИА Новости-ին հայտնել է ԱԻՆ աշխատակիցը:
«Հրդեհվող շինությունից հարևան մասնաշենք է տեղափոխվել մոտ 200 մարդ»,- ասել է աղբյուրի զրուցակիցը:
Նշվում է, որ հրդեհը բռնկվել է Վուչետիչի փողոցում գտնվող համար 50 հիվանդանոցի առաջին հարկում: ԱԻՆ-ի տեղեկություններով՝ հրդեհը հաջողվել է մեկուսացնել: Մեկ մարդ մահացել է: