Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվել է Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակի հաղթանակին նվիրված օդային շքերթ՝ տեղեկացնում է РИА Новости-ն:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ դիմելով բոլոր վետերաններին ու ռուս ժողովրդին, մայիսի 9-ին ծրագրված բոլոր միջոցառումները տեղի կունենան, երբ առաջին հերթին անվտանգ կլինեն ավագ սերնդի համար:
Ավելի ուշ պարզ էր դարձել, որ Մոսկվայի երկնքում օդային շքերթն այնուամենայնիվ կկայանա հենց մայիսի 9-ին:
Կարմիր հրապարակով թռիչքներ են իրականացրել 75 օդանավեր և ուղղաթիռներ: Իսկ Ռուսաստանի մյուս քաղաքներում թռիչքներ են իրականացրել ընդհանուր առմամբ 597 օդանավ և ուղղաթիռ: