Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Ֆեյսբուքի էջում շնորհավորել է եռատոնը, նշելով՝
«Նախորդ հարյուրամյակի ընթացքում հայ ժողովուրդն իր հերոսական պատմությունն է կերտել՝ մարտնչելով թշնամիների դեմ՝ հանուն խաղաղության, համամարդկային լավագույն արժեքների, հանուն հզոր, համայն Հայության Հայրենիքի:
Մեր սրտերը բաբախում են հպարտությամբ, արժանի՛ լինենք հարյուր հազարավոր փառապանծ մարտիկներին՝ Հայրենական մեծ պատերազմից մինչև Արցախյան հերոսամարտ: Թող երկինքը միշտ խաղաղ լինի բոլորիս համար»: