ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը շնորհավորել է մայիսյան եռատոնի առթիվ:
«Այսօր մենք բոլորս միասին նշում ենք Հաղթանակի օրը: 75 տարի առաջ այս օրը մեր պապերը հաղթեցին ֆաշիզմը, 28 տարի առաջ այս օրը մեր հայրերը ազատագրեցին պատմական Շուշին: Այսօր մենք նաև տոնում ենք Արցախի բանակի կազմավորման օրը:
Փառք ու պատիվ բոլոր այն մարդկանց, որոնց գերմարդկային ջանքերի և անսպառ նվիրումի շնորհիվ հնարավոր դարձավ կերտել խաղաղություն: Մենք թանկ ենք վճարել խաղաղության համար, ուստի շնորհակալ եմ նաև բոլոր նրանց, ովքեր այսօր սահմանին կանգնած երաշխավորում են մեր խաղաղ ապրելու իրավունքը:
Այս խորհրդանշական օրը ցանկանում եմ շնորհավորել բոլորիս և մաղթել, որ մեր հաղթանակները լինեն շարունակական ոչ միայն մարտի դաշտում, այլ նաև խաղաղ պայմաններում»,- շնորհավորել է Լիլիթ Մակունցը: