Հայրենական մեծ պատերազմի անխոս վկաներից մեկը՝ գերմանական ակորդեոնը, արդեն յոթ տասնամյակից ավելի Հայաստանում է: Բեռլինից Երևան հասած և այժմ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում գտնվող երաժշտական գործիքը Գերմանիայից 45-ին գնել էր կապավոր Նիկոլ Շահսուվարյանը: Նրա որդու՝ Սեյրանի խոսքով՝ սա Հայաստան հասած առաջին ակորդեոնն էր: