Հայրենական մեծ պատերազմում հաղթանակ, Շուշիի ազատագրում ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օր: Այս երեք իրադարձությունները ձևավորել են մայիսի 9-ը եռատոնը նշելու ավանդույթ:
Շուրջ 600 հազար հայորդիներ իրենց ավանդն են ունեցել՝ կռվելով Հայրենական պատերազմի ռազմաճակատներում: 1945-ը նշանավորվեց Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների հաղթանակով, 1992-ին ազատագրվեց Շուշին: Հաղթանակի կերտմանը պատերազմական տարիներին իրենց մասնակցությունն են ունեցել նաև հայազգի մարշալներ Հովհաննես Բաղրամյանը, Համազասպ Բաբաջանյանը, Սերգեյ Խուդյակովը (Խամփերյանց), Աղանովը, ԽՍՀՄ ծովակալ Հովհաննես Իսակովը։ Նելսոն Ստեփանյանն էլ արժանացել է Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչմանը:
Շուշին ազատագրվեց 28 տարի առաջ հենց այս օրը, երբ հայկական ջոկատներին հաջողվեց ավարտին հասցնել «Հարսանիք լեռներում» ռազմագործողությունը: Շուշին ազատագրելուց հետո որոշել էին, որ լեռներում Վազգեն Սարգսյանի հարսանիքն էին կազմակերպելու: Սարգսյանն այդ ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարարն էր: Չորս ուղղությամբ միաժամանակյա հարձակումներով մարտական գործողությունները պսակվեցին հաջողությամբ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը ևս նշվում է մայիսի 9-ին: 1992 թ. մայիսի 5-ին միավորվեցին 1990 թ.-ից գործող անջատ ինքնապաշտպանական ռազմական միավորումները, և պաշտոնապես ստեղծվեց Արցախի պաշտպանության բանակը: