Հանրապետության տարածքում մայիսի 9-10-ը, 11-ին՝ շրջանների զգալի մասում, ժամանակ առ ժամանակ, սպասվում է անձրև, ամպրոպ, իսկ առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 12-13-ը կանխատեսվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան է՝ 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ այն կարող է հասնել մինչև 20 մ/վ-ի։ Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 5-7 աստիճանով, այնուհետև՝ նույնքանով կնվազի։