87 տարեկանում մահացել է ռոքնռոլի առաջամարտիկ Լիթլ Ռիչարդը: Երգչի մահվան մասին լուրը հայտնել է որդին՝ գրում է BBC-ն:
Որդու՝ Դեննի Փեննիմենի խոսքով, հոր մահվան պատճառն անհայտ է: Լիթլ Ռիչարդի հանրահայտ երգերից մեկը` Tutti Frutti-ն, վաճառվել է ավելի քան մեկ միլիոն օրինակով:
Լիթլ Ռիչարդը «Բիթլզի», Բոբ Դիլանի, Դևիդ Բոուիի և Ջիմի Հենդրիքսի կուռքն էր: Երգիչն իրեն համարում էր ռոքնռոլի ճարտարապետն ու այդ ժանրի իրական թագավորը:
Վերջին տարիներին նրա առողջական վիճակը վատացել էր: Նա հաճախ էր ծանր հիվանդանում: