Իսպանական Լա լիգայի և Սեգունդայի ակումբներում հանդես եկող 5 ֆուտբոլիստների կորոնավիրուսի թեստերը դրական պատասխան են տվել: Այս մասին հաղորդում է RAC1 ռադիոկայանը:
Խաղացողների անուններն առայժմ չեն հրապարակվում: Վարակված ֆուտբոլիստներից 3-ը ելույթ են ունենում Լա լիգայում, 2-ը՝ Սեգունդայում:
Թեստավորման արդյունքները նախնական են: Թեստերի վերստուգումից հետո Լա լիգան հանդես կգա հայտարարությամբ և մանրամասն կպատմի արդյունքների մասին: