Հայրենական մեծ պատերազմի վետերան Վաղարշակ Խաչատրյանի շքանշանների, պատվոգրերի, շնորհակալագրերի կողքին ավելացավ հերթական մեդալը: Նա կռվի ժամանակ ընդամենը լեյտենանտ դառնալու երազանքով ապրող պատանի էր: Երազանքը չիրականացրած մեկնեց ռազմաճակատ: Վիրավորվեց, բայց դա էլ չխանգարեց, որպեսզի շարունակի ծառայությունը: 94-ամյա վետերանն ապրում է Մոսկվայում՝ ամեն տարի շնորհավորանքներ ընդունում՝ այդպես էլ չստանալով հասանելիք բնակարանը: