Worldometers կայքը հրապարակել է կորոնավիրուսի վարակի տարածման վիճակագրական տվյալները: Ամբողջ աշխարհում վարակվածների թիվը գերազանցել է 4 միլիոնը: Մահացության ցուցանիշը հասել է 276.253-ի: Ապաքինվածների ընդhանուր թիվը կազմում է 1 միլիոն 387 հազար 274:
Առաջատարը Միացյալ Նահանգներն է, որտեղ կա ավելի քան 1 միլիոն 322 հազար կորոնավիրուսով վարակված, մահացել են մոտ 79 հազարը:
Վարակվածների թվով երկրորդ տեղում է Իսպանիան: Այստեղ վարակված են ավելի քան 260 հազարը, մահացածների թիվը գերազանցում է 26 հազարը:
Իտալիան երրորդն է՝ 217 հազար վարակվածներով, մահացել է 30 հազար հիվանդ:
Չորրորդ տեղում Մեծ Բրիտանիան է: Միացյալ Թագավորությունում վարակվածներն ավելի քան 211 հազար են, մահացության ցուցանիշը գերազանցում է 31 հազարը:
Առաջատարների շարքում է նաև Ռուսաստանը: Այս երկրում վարակվել է 188 հազար մարդ, կա 1723 մահ, ապաքինվել են ավելի քան 26 հազարը:
Հաջորդում են Ֆրանսիան, Գերմանիան, Բրազիլիան, Թուրքիան, Իրանը, Չինաստանը, Կանադան: