Կորոնավիրուսի համավարակի պատճառով տնտեսական ճգնաժամի պայմաններում Միացյալ Նահանգներում գործազրկությունը հասել է 14.7 տոկոսի: Այս երկրում աշխատանքը կորցրել է 20.5 միլիոն մարդ՝ գրում է BBC-ն:
Գործազրկության ներկա ցուցանիշը վկայում է այն մասին, որ նման վատ իրավիճակ Միացյալ Նահանգներում չի եղել 1930-ականների Մեծ ճգնաժամից ի վեր:
Միայն երկու ամիս առաջ Միացյալ Նահանգներում գործազրկության ցուցանիշը կազմում էր 3.5 տոկոս:
ԱՄՆ-ի ներկա աշխատաշուկայում պատմական աննախադեպ իրավիճակ է ստեղծվել, ինչը տնտեսությունը գցում է ճգնաժամային իրավիճակի մեջ: