Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հայտնել է, որ մարզում մայիսյան եռատոնի առթիվ Արտաշատի համայնքապետ Կարեն Բենիամինյանի, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի մասնակիցների, մարզպետարանի և համայնքապետարանի աշխատակիցների և Արտաշատի ՌԴ սահմանապահ ջոկատի ներկայացուցիչների հետ ծաղկեպսակներ և ծաղիկներ է խոնարհել Հաղթանակի հուշակոթողին՝ շնորհավորելով մայիսյան փառահեղ հաղթանակների առթիվ և հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին:
«Այսօր Արարատի մարզկենտրոն Արտաշատում նշվեց Եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը։
Հանրապետությունում արտակարգ դրությունով պայմանավորված՝ այս տարի զանգվածային միջոցառում չանցկացվեց։
Ես, Արտաշատի համայնքապետ Կարեն Բենիամինյանը, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի մասնակիցները, մարզպետարանի և համայնքապետարանի աշխատակիցները և Արտաշատի ՌԴ սահմանապահ ջոկատի ներկայացուցիչները ծաղկեպսակներ և ծաղիկներ դրեցինք Հաղթանակի հուշակոթողին՝ շնորհավորելով մայիսյան փառահեղ հաղթանակների առթիվ և հարգանքի տուրք մատուցեցինք զոհվածների հիշատակին:
Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանը հոգեհանգստի կարգ կատարեց»,- նշված է մարզպետի գրառման մեջ։