Լատիշերեն լույս է տեսել Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը: Ինչո՞ւ է վեպի թարգմանիչն ընտրել Վերֆելի հենց այդ գործը: Լուրերի հետ բացառիկ հարցազրույցում Մերձբալթյան երկրներում Հայաստանի դեսպանի կինը՝՝ Իլզե Պաեգլե-Մկրտչյանը ներկայացրել է թարգմանությունից բացի, Մուսա Լեռան իրադարձությունների վերաբերյալ իր կատարած ուսումնասիրությունը: