Իտալիան Եվրոպայում երկրորդ երկիրն է, որտեղ գրանցվել է կորոնավիրուսից մահվան ամենաբարձր ցուցանիշը: Եվրոպական այս երկրում վարակից մահացել է 30.201 մարդ՝ գրում է Euronews-ը:
Ընդհանուր առմամբ, Իտալիայում կորոնավիրուսով վարակվել է 217.185 մարդ, ապաքինվել են մոտ 100 հազարը:
Եվրոպական այս երկրում աստիճանաբար սկսվել է կարանտինային ռեժիմի թուլացումը, ինչի պատճառով իրավիճակը սրվել է: Մահացության ցուցանիշով Իտալիան աշխարհում երրորդն է Միացյալ Նահանգներից ու Մեծ Բրիտանիայից հետո: