Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ էներգակիրների միջին գները 2020 թվականին կնվազեն 40 տոկոսով: Դրա բացասական հետևանքները նախ կզգան այն պետությունները, որոնց բյուջեն հաշվարկվում է նավթի կամ գազի գնով: Սակայն, գնանկումը բացասաբար կանդրադառնա նաև Հայաստանի տնտեսության վրա, քանի որ մեր երկրի ապրանքաշրջանառության զգալի մասը Ռուսաստանի հետ է: